Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՈՒ էդ նույն պահին Ալիևը Ստեփանակերտից ելույթ է ունենում

ՈՒ էդ նույն պահին Ալիևը Ստեփանակերտից ելույթ է ունենում
18.03.2024 | 17:30

Ճիշտն ասած, որոշել էի էլ բան չգրել, նույնիսկ էջս փակել, բայց բաներ են տեղի ունենում՝ ուղղակի քարացած-նստած եմ։

Նիկոլը գնացել Տավուշի ժողովրդին հավաքել, ասել է՝ կա՛մ տուն-տեղ հանձնում եք թուրքին, հեռանում, կա՛մ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմ են սկսում։

Շվարած ՀՀ «հպարտ» տավուշցիները հարցրել են. «Որ հանձնենք թուրքին, գանք Երևանում բնակվենք, թուրքը պատերազմ չի սկսի՞ ու հասնի մինչև Երևան»:

Նիկոլն ասել է. «Ես գառանտիա չունեմ... »:

Ու էդ նույն պահին, Նիկոլի խնդրանքով, Ալիևը Ստեփանակերտից ելույթ է ունենում…

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 5645

Մեկնաբանություններ